Ալիև. ՀՀ-ն պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը

Ալիև. ՀՀ-ն պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։

Նա ասել է, որ թեև ՀՀ-ն ստիպված եղավ ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, չնայած դրան, «իրենց տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս մնում են հայկական զինված ուժերի մնացորդները», գրում է Interfax.az-ը։

«Եթե Հայաստանն իրոք շահագրգռված է, որ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատվի, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը։ Հայ զինվորականներն ու ռազմականացված կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն»,-ասել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը Երևանի ևս մ եկ պարտավորություն է, որը բխում է «2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլացիայի ակտից, ուստի պետք է իրագործվի»։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---