Արցախում շաքարավազ ու ձեթ կստանան անչափահաս երեխա ունեցողները

Արցախում շաքարավազ ու ձեթ կստանան անչափահաս երեխա ունեցողները

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ից Արցախում օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս երեխա (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) ունեցող ընտանիքներին, հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0․5 կգ շաքարավազ և 0․5 լ ձեթ։

Նշված օգնությունը ստանալու համար անչափահաս երեխաների ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը հուլիսի 6-ից պետք է ներկայանա Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներ՝ իրենց և իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակներով, ինչպես նաև ձեթի համար համապատասխան տարայով:

ԱՀ շրջկենտրոններում վերոնշյալ օգնությունը կտրամադրվի հուլիսի 7-ից՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ստորաբաժանումների կողմից։

ԱՀ շրջանների մյուս համայնքներում օգնությունը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---