Երևանի կենտրոնում խավարասերների դեմ պայքարի համար դեզինսեկցիոն աշխատանքներ կտարվեն

Երևանի կենտրոնում խավարասերների դեմ պայքարի համար դեզինսեկցիոն աշխատանքներ կտարվեն

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում և Նալբանդյան փողոցում խավարասերների դեմ պայքարի համար երեկոյան ժամերին կիրականացվեն դեզինսեկցիոն աշխատանքներ: Այդ մասին հայտնել են քաղաքապետարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ գրվել էր, որ երեկոյան ժամերին խավարասերներ կարելի է տեսնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, հարակից փողոցներից մինչև Իսահակյան փողոց, իսկ առնետները վխտում են շենքերի մուտքերի մոտ:

Քաղաքապետարանից նշել են նաև, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում կրծողների դեմ պայքարի դեռատիզացիոն աշխատանքներն իրականացվում են համապատասխանաբար շենքերի կառավարման մարմին հանդիսացող համատիրությունների կողմից, իսկ համատիրությունների կազմում չգտնվող բազմաբնակարան շենքերում, բակային տարածքներում, ինչպես նաև վարչական շրջանի փողոցներում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծրագրով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---