ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սյունիքում հետաքրքրվել է սոցիալ-տնտեսական վիճակով, հատկապես`սահմանային գյուղերի

ՄԱԿ-ի ներկայացուցիչը Սյունիքում հետաքրքրվել է սոցիալ-տնտեսական վիճակով, հատկապես`սահմանային գյուղերի

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթն առաջին անգամ այցելել է Սյունիք, հետաքրքրվել մարզի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրա հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։

Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրել է մարզի խնդիրներն ու առավել մանրամասնորեն սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Նա նշել է, որ գյուղերում առաջնային հարցը (իհարկե, անվտանգությունից հետո) գյուղատնտեսության զարգացումն է նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում` զուգահեռ նշելով նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից կառավարության ծրագրերին զուգահեռ իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը, որպեսզի այդ ամենն ունենա ընդհանուր տեսանելի արդյունք և առավել արդյունավետ լինի։

Քննարկվել են համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---