Ադրբեջանի ՀԿ-ները «պահանջում են» Փաշինյանից դադարեցնել ՀՀ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը

Ադրբեջանի ՀԿ-ները «պահանջում են» Փաշինյանից դադարեցնել ՀՀ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «պահանջելով անհապաղ դադարեցնել» ՀՀ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, քանի որ դրանք «խախտում են միջազգային բնապահպանական նորմերն ու ստանդարտները և տարածաշրջանի ժողովրդների իրավունքները», հայտնում է Haqqin.az-ը։

Նրանք պահանջում են նաև կասեցնել մետալուըրգիական գործարանի կառուցումը Երասխում։

Երասխի գործարանից բացի, ցուցակում ևս 11 ձեռնարկություն կա՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի հարստացուցիչ կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հիշատակվում է Սոթքի ոսկու հանքը, Թեղուտի հանքավայրը, Դաշտադեմի ոսկու հանքը, Ախթալայի հանքը, Կապանի մանգանի գործարանը, Կոտայքի մետալուրգիական գործարանը, Գեղարքունիքի պղնձաձուլական գործարանը, ինչպես նաև Ամուլսարի հանքը։

Նրանք նաև կոչ են անում «բացել ՀՀ հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների դռները Ադրբեջանի փորձագետների և բնապահպանական և առողջապահական ոլորտների կազմակերպությունների համար, տեղերում ստեղծել բոլոր պայմանները ձեռնարկությունների զննության, գնահատման և մշտադիտարկման, համապատասխան նմուշառումների, չափագրական աշխատանքների համար»։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---