Կոլոնա․ Ֆրանսիան սատարում է խաղաղության հասնելու ՀՀ անկեղծ ջանքերին, ԼՂ հայերի իրավունքների պահպանմանը

Կոլոնա․ Ֆրանսիան սատարում է խաղաղության հասնելու ՀՀ անկեղծ ջանքերին,  ԼՂ հայերի իրավունքների պահպանմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցին, նշել է, որ իր երկիրը սատարում է խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանմանը: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի։ Ես ասացի Միրզոյանին, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---