«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» 8 ուղղությամբ կգործի․ Աշխատանքային խմբերը ձևավորվել են

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» 8 ուղղությամբ կգործի․ Աշխատանքային խմբերը ձևավորվել են

PanARMENIAN.Net - Ձևավորվել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աշխատանքային խմբերը՝ ըստ 8 ոլորտի:

Դրանք հետևյալն են՝ Սուբյեկտայնություն, Անվտանգություն, Պետական կառավարում և ֆինանսներ, Սոցիալական և առողջապահական ոլորտ, հետադարձ կապ, Տնտեսություն և ենթակառուցվածքներ, Գաղափարախոսություն, մշակույթ, կրթություն, Հանրության համախմբում, Հայկական աշխարհ։

Մասնավորապես Սուբյեկտայնություն ոլորտում նշված են մի շարք խնոդիրներ, այդ թվում՝ ժամանակ շահել (խնդիրներ), դառնալ պիտանի դաշնակցին (խնդիրներ), լինել տարածաշրջանի խնդիրների լուծման կարևոր օղակ (խնդիրներ), բանակցություններ ընդունելի հարթակներում և ընդունելի պայմանների շուրջ (գործողություններ), անձնագիր (կարմիր գիծ) և այլն։

Աշխատանքները խմբերում արդեն սկսված են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցած Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Նա ասել է, որ թեև ՀՀ-ն ստիպված եղավ ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, չնայած դրան, «իրենց տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս մնում են հայկական զինված ուժերի մնացորդները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Արցախում ՀՀ բանակ չկա, իսկ ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---