Wildberries-ը նոր համատեղ ծրագրեր է նախատեսում հայ գործարար շրջանակների հետ

Wildberries-ը նոր համատեղ ծրագրեր է նախատեսում հայ գործարար շրջանակների հետ

PanARMENIAN.Net - Wildberries-ը նոր համատեղ ծրագրեր է նախատեսում իրականացնել հայ գործարար շրջանակների հետ։ Այդ մասին Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները:

Հանրապետության նախագահը կարևորել է միջազգային էլեկտրոնային առևտրային կազմակերպության և հայ ձեռներեցների արդյունավետ փոխգործակցությունը և շեշտել, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գրավիչ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելու սկզբունքներ և հանդես է գալիս գործարարներին և արտադրական կազմակերպություններին աջակցելու դիրքերից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---