Սերժ Սարգսյան․ Ուշադիր լսել եմ Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ` տրամաբանական է

Սերժ Սարգսյան․ Ուշադիր լսել եմ Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ` տրամաբանական է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Արցախի հարցում առկա հնարավորություններին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրում ստեղծված վիճակը անելանելի չէ, այն կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։

«Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Կարծում եմ` տրամաբանական է։ Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը իրականանալի է։ Իհարկե ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի է»,–ասել է երրորդ նախագահը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում իշխանափոխությունն է, սակայն, եթե պայմանավորվածություն լինի, որ Վարդան Օսկանյանին գլխավորությամբ դիվանագետներ աշխատեն, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ ելք լինի։

«Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,–հավելել է Սարգսյանը։

Թե, բացի Օսկանյանից, էլ ում է տեսնում Սարգսյանն այդ դիվանագետների խմբում, երրորդ նախագահը նախընտրել է չպատասխանել` նշելով, որ առաջարկությունը Վարդան Օսկանյանինն է, ինքն էլ դիվանագետներին կառաջարկի։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որ եթե իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---