Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայնին» ասել է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված ՀՀ վարչապետ և Ադրբեջանի նախագահ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավոր է՝ ավելի շուտ տեղի ունենա։
Կառավարությունից ասել են, որ հանդիպման օրվա մասին հավելյալ կտեղեկացնեն, հայտնում է Aysor.am-ը։
Փաշինյանը հուլիսի 6-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ասել էր, որ եռակողմ ձևաչափով իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին:
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող: