Հանրապետության տարածքում հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում ցերեկային ժամերին ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +30-34 աստիճանի, հուլիսի 15-ին Արարտում և Սյունիքում՝ մինչև +36-ի։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +33 աստիճան։