Պետդեպ․ Երևանն ու Բաքուն նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը

Պետդեպ․ Երևանն ու Բաքուն նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ունեն Պետդեպի ներկայացուցիչները, որոնք վերջին ամիսներին կրկնում են «խաղաղությունը հնարավոր է, հասանելի է, համաձայնագիրը հնարավոր է» արտահայտությունը, ասել է, որ կողմերը զգալի առաջընթացի են հասել մի շարք հարցերում։

«Վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը։ Մենք կարծում ենք, որ եթե առավել շատ հարցեր լուծում ստանան, համաձայնագիրը հնարավոր կլինի, սակայն դա, անշուշտ, ենթադրում է, որ երկու կողմերը պատրաստ պետք է լինեն փոծզիջման»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում են ՀՀ-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ նոր հանդիպումներ, ասել է, որ տվյալ պահի դրությամբ նման հանդիպում նախատեսված չէ, բայց սպասում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման։

«Տվյալ պահի դրությամբ նման հանդիպում նախատեսված չէ, բայց մենք շարունակում ենք սպասել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը»,-ասել է նա։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---