Բլինքենն Ալիևի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

Բլինքենն Ալիևի հետ զրույցում շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Բլինքենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին` նշելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման» անհրաժեշտության մասին:

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկի անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:

Նա կարևորել է, որ երկու կողմերը բանակցություններում պահպանեն դրական մոտեցումնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---