Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին` Բրյուսելում

Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին` Բրյուսելում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն տեղի կունենա հուլիսի 21-ին։

Փաշինյանն ասել է, որ արդեն հաստատել է իր մասնակցությունն այդ հանդիպմանը։

«Հուսով եմ` հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասել է նա։

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը, հավանաբար, հուլիսի 21-ից շուտ տեղի կունենա։

Հունիսի 1-ին Մոլդովայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից հետո Շոկցը հայտարարել է, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---