14 հուլիսի 2023 - 17:15 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին ականանետ է կիրառել Շուշիի շրջանում

Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Հայկական կողմում կորուստներ չկան, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։