ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու է տեղափոխվել ՀՀ

ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու է տեղափոխվել ՀՀ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան։

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բուժառուները, ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

8 բուժառու, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել է Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Դրագան Կոզիչի հետ հանդիպմանը խոսել էր «ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բժշկական նպատակներով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---