Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Ներքին Սզնեքում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Ներքին Սզնեքում գյուղաշխատանքներ կատարողների ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱՀ պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15-ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Նշվում է, որ այսկերպ Ադրբեջանի Պն- ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ. հուլիսի 15-ին ժամը 09:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---