Մհեր Գրիգորյան․ Չնայած տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է

Մհեր Գրիգորյան․ Չնայած տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում,

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ չնայած տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մեր ջանքերին՝ իրավիճակն այս պահին ճգնաժամային է»,- նշել է Մհեր Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։

Փոխվարչապետը նաև նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն տեղն ունենալով` Ֆրանսիան նշանակալի դեր է ստանձնել հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր Ֆրանսիայի բարեկամական հողում ապաստան են գտել և արժանապատիվ կյանքի հնարավորություն ձեռք բերել:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանիսահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբարգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբրԿարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով,մաքսանենգ ապրանքներեն հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---