Իրանը նախատեսում է ՀՀ և Վրաստանի տարածքով միանալ ՌԴ էլցանցին

Իրանը նախատեսում է ՀՀ և Վրաստանի տարածքով միանալ ՌԴ էլցանցին

PanARMENIAN.Net - Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի միջոցով միանալ ռուսական էլեկտրացանցին, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը, մասնավորապես, ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան շուտով կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը Բաքվի տարածքով։ Հետագայում այդ կապը կլինի Հայաստանի և Վրաստանի միջոցով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք ընտրեցինք Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան երթուղիները, և գտնվում ենք վերջնական համակարգման և իրականացման փուլում», - ասել է Մեհրաբիանը։

Իրանցի նախարարը նաև հավելել է, որ իր երկիրը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ առանց վճարի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---