Միշել․ Կարևորել եմ Լաչինի միջանցքի բացումն ու նշել Աղդամով մարդասիրական մատակարարումների՝ Բաքվի պատրաստակամությունը![]() 17 հուլիսի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գովել է ղեկավարներին խաղաղության օրակագին հստակ հավատարմության համար և կոչ արել հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար «կարգավորման ճանապարհի վճռական և անդառնալի առաջընթացը»։ Միշելն ասել է, որ ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը և նաև նշել Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Միշելը նշել է, որ քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը և ըստ կետերի նշել դրանք․ 1․ Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն․ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները մեկ անգամ ևս հաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝ ելնելով նրանից, որ ՀՀ տարածքը կազմում է 29, 800 քկմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քկմ։ 2․ Սահմանազատում․ ղեկավարները կրկին հաստատեցին իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին՝ որպես քաղաքական հիմք սահմանների սահամազատման համար։ Ես ողջունել եմ սահմանային հարցերով զբաղվող երկու հանփնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Առաջընթաց է եղել այդ հանձնաժողովների կարգավիճակի և սահմանազատման հիմքերի քննարկման առումով և, ինչը շատ կարևոր է, ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։ 3․ Հաղորդակցություններ․ վերջին 2 ամսում կողմերը ակնհայտ առաջընթաց են գրանցել տարածշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։ Մենք քննարկել ենք ապագ տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք հիմնված են լինելու ինքինիշխանության, իրավաչափության և փոխադարձության սկզբունքների վրա։ Պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղու կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Որոշ մանրամասներ դեռևս հստակեցման կարիք ունեն, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումները մոտենում են և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են: 4․ Հումանիտար մատակարարումներ․ մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք քննարկել ենք հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը։ Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը և նաև նշել Աղդամի ուղղությամբ մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես 2 տարբերակն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ հումանիտար մատակարարումները երկու կողմից՝ ապահովելու բնակչության պահանջները։ Ես նաևողջունել եմ բժշկական տարհանման վերականգնումը ԿԽՄԿ կողմից։ 5․ Իրավունքներ և անվտանգություն․ բնակչությունը տեղում իր իրավունքների և անվտանգության հավաստիացման կարիք ունի։ Այդ համատեքստում ես հավանություն եմ տվել ԵՄ հորդորին՝ ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի միջև։ Այդ երկխոսությունը պետք է ապահովի բոլոր մասնակիցների համար այդքան կարևոր վստահությունը։ 6․ Կալանավորվածներ․ղեկավարները հաստատել են, որ սխալմամբ մյուս կողմում հայտնված զինվորների վերադարձը կդյուրացվի։ Ես կողմ եմ երկու կողմերի կալանավորվախների ազատ արձակմանը։ Քննարկվել է նաև անհետ կորած անձանց ճակատագրի բացահայտման հարցում ավելի սերտ համագործակցության կարևորությունը»։ Միշելը նշել է նաև, որ իրական առաջընթացը կախված կլինի հետագա քայլերից, որոնք հարկ կլինի ձեռնարկել մոտ ապագայում՝ առաջին հերթին դադարեցնելով բռնությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը թույլ կտա անհրաժեշտ միջավայր ստեղծել խաղաղության ու կարգավորման համար։ Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ անգամ կողմերին հրավիրել Բրյուսել, արդեն աշնանը, ինչպես նաև ևս մեկ 5-ակողմ հանդիւպման Գրանադայում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |