Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին ասել է Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ դատական նիստը հետաձգվել էր, կշարունակվի հուլիսի 17-ին։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Ձերբակալվել էին նաև Բալասանյանի որդին, եղբայրը, քեռորդին, որոնք արդեն ազատ են արձակվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---