Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ մոտ․ Շուտով Արցախի փոքրիկներն ուտելիք չեն ունենա, և այդ պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը

Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ մոտ․ Շուտով Արցախի փոքրիկներն ուտելիք չեն ունենա, և այդ պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը

PanARMENIAN.Net - Երևանում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի երևանյան ներկայացուցչության դիմաց։

Նախաձեռնության կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը նախ կարդացել է Արցախի ՄԻՊ-ի ուղերձը, այնուհետև շնորհակալություն հայտնել ներկաներին։

Նա նշել է, որ շուտով Արցախի փոքրիկներն ուտելիք ոչինչ չեն ունենա, և այդ պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք։ Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու ենք այստեղ գտնվում։ Կարմի խաչը, երբ հաստատվել է Հայաստանում արցախյան հակամարտության ժամանակ, եկել է այստեղ զուտ Արցախի համար։ Հիմա հրաժարվում են գնալ Արցախ և հումանիտար օգնություն տրամադրել։ Ես ծնվել եմ Արցախում, բայց հիմա ապրում եմ ՀՀ-ում, ունեմ 6 ամսական որդի, ով կրում է պապայիս անունը, բայց նրան չի տեսել։ Հիմա ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է, շուտով այնտեղի փոքրիկներն ուտելու ոչինչ չեն ունենա։ Այս պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է նաև Կարմիր խաչը», - ասաց նա։

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժումը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: Հուլիսի 17-ից հաջակցություն Արցախի ակցիաներ են սկսվել նաև ՀՀ-ում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---