Հուլիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Փյունիկի» NFT հավաքածուի շնորհանդեսը: Ակումբի առաջատար ֆուտբոլիստները՝ Արտակ Դաշյանը, Լուկա Յուրիչիչը, Հովհաննես Հարությունյանը, Յուսուֆ Օտուբանջոն և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջինն են տեսել և գնահատել իրենց կերպարներով ստեղծված NFT-ները, որոնք արդեն հասանելի են ftNFT հարթակում:
«Փյունիկի» տիտղոսային հովանավորն է Fastex ընկերությունը:
Ամբողջական հավաքածուին կարելի է ծանոթանալ կայքում։