Երևանում գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցն ամբողջ գիշեր վառ պահելու համար:
Հուլիսի 13-ին հայտարարվել էր, որ, ըստ նախագծի, «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի, երևանյան 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է:
Քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով: Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: