Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

PanARMENIAN.Net - Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։

Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։

Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝

  • Նվազագույն գումար՝ 1,000,000 դրամ
  • Առավելագույն գումար՝ 16,000,000 դրամ
  • Ժամկետը՝ 120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%

Սուբսիդավորման պայմաններն են՝

  • Մայր գումարի գծով սուբսիդավորում - ամսական ոչ ավելի, քան 277,000 դրամ, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում՝ 16,000,000 դրամ,
  • Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում - 13%, ամսական ոչ ավելի, քան 203,000 դրամ, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։

Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։

Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---