Երևանի որոշ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը․ 4 հավելյալ տեխնիկա կներգրավվի

Երևանի որոշ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը․ 4 հավելյալ տեխնիկա կներգրավվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության վիճակին, ասել է, որ որոշակի խնդիրներ կան տեխնիկայի հետ կապված:

Նա ասել է, որ 4 հավելյալ տեխնիկա կներգրավվի:

Նա ընդգծել է, որ պետք է նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասել, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, քանի որ կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված խնդիրներ կան, հայտնում է 1lurer.am-ը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հաստատել է՝ որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան կուտակումներ և աղբամանների գերբեռնվածություն:

«Այս պահին էլ դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է: Եղել եմ անձամբ պարկում ԵԱՍՄ հիմնարկի: Այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է (Դուք իրավացի եք), և պահանջելու տնօրինությունից, բոլորիս ջանքերից՝ փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ:

Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է. այդ հիմնարկում պետք է խստացվեն տեխնիկայի նկատմամբ, շահագործման նկատմամբ մասնագիտական հսկողությունը, ամենօրյա սպասարկումը: Դա վերաբերում է և՛ ձմռան տեխնիկային, և՛ աղբատարներին, և՛ փոշեկուլներին: Տնօրենի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր մեքենայի մասով նշվի, թե ինչ պատճառով է անսարք, և դրա վերականգնման ժամկետը ներկայացվի»,- ասել է Արեյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ գործընթացը չխորանա:

Տիգրան Ավինյանն ասել է, որ իր համար պատճառները պարզ են՝ նկատելով, որ այն տեխնիկան, որը ձեռք էր բերվել, ենթադրվում է, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր, ուստի մտահոգիչ է այն, որ փչացել են: Երկրորդ պատճառը, ըստ Ավինյանի, այն է, թե ինչպես են վարվում տեխնիկայի հետ: Երրորդ պատճառն այն է, թե ինչքան արագ են կազմակերպում վերանորոգումները տեխնիկայի փչանալուց հետո:

«Գիտեմ, որ հրատապ գնում պետք է իրականացնենք մի քանի տեխնիկայի, որոնց շարժիչներն են խնդրահարույց, պետք է արագ վերականգնվեն: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որոնք շուտով պետք է դուրս գան փողոցներ։ Սա ահազանգ է այն մասին, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---