Բայրամովը՝ ՌԴ դեսպանին․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է պայմանավորված լինի ՀՀ դիրքորոշմամբ

Բայրամովը՝ ՌԴ դեսպանին․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է պայմանավորված լինի ՀՀ դիրքորոշմամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է պայմանավորված լինի ՀՀ դիրքորոշմամբ»։

Նա նաև ասել է, թե ԼՂ-ում «լարված հումանիտար վիճակի մասին» թեզերը անցակետի գոյության պայմաններում կեղծ են և կրկին խոսել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին։

Բայրամովը նաև մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին՝ նշելով, թե ՀՀ-ն տևական ժամանակ «ռազմական բեռների և ականների փոխադրումներ է իրականացրել Լաչինի միջանցքով», գրում է Interfax.az-ը։

Նա նաև ասել է, թե սահմանային անցակետի տեղադրումը Լաչինում Ադրբեջանի «ինքնիշխան իրավունքն է և կոչված է կասեցնելու հայկական կողմի ապօրինի գործողությունները»։

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ, որի ժամանակ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի անհապաղ և ամբողջական ապաշրջափակման, երկկողմանի տրանսպորտային երթևեկության վերականգնման անհրաժեշտությունը ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսպահովոման համար պայմանների ստեղծումը։

«Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի բոլոր հարցերի լուծումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ․ Պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---