Ստեփանակերտում հուլիսի 18-ից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի՝ բացառությամբ մեկ երթուղու

Ստեփանակերտում հուլիսի 18-ից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի՝ բացառությամբ մեկ երթուղու

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում հուլիսի 18-ից, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի՝ բացառությամբ մեկ երթուղու։

«Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, և եթե մինչև հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», - Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։

Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաև այլ քաղաքների երթուղիներում։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2․4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---