Բողոքի ակցիա Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Արցախի![]() 18 հուլիսի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ֆրանսիայի դեսպանատան առջև ի պաշտպանություն Արցախի։ Նրանք պահանջում են Ֆրանսիայից` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ «Բացեք կյանքի ճանապարհը», «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախն ենք». նման ցուցապաստառներով և վանկարկումներով մի քանի տասնյակ երեխաներ են նաև բողոքի ակցիային մասնակցում։ Նրանք բոլորը «Դիզակ» արտմշակութային կենտրոնի սաներն են, որոնց ընտանիքները ևս ստիպված եղան լքել իրենց տները ադրբեջանական օկուպացիայից հետո, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այն, որ մենք այսօր կանգնած ենք այստեղ, և մեր երեխաները պահանջներ են ներկայացնում, բացատրվում է նրանով, որ մենք ողջունում ենք բոլոր կոչերը, այդ թվում նաև հարգարժան պարոն Մակրոնի հայտարարությունները, սակայն Ֆրանսիան` որպես ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամ, Ադրբեջանի, նրա ցեղասպանական և ահաբեկչական գործունեության համար պետք է բարձրացնի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ անհապաղ կիրառելու հարցը»,– նշել է ակցիային մասնակցող ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Նա շեշտել է՝ խոսքը հենց ղեկավարության, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հուլիսի 17-ին քաղաքացիների այս խումբը բողոքի ակցիաներ է իրականացրել նաև Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի, ապա նաև Ռուսաստանի դեսպանատան առջև։ Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |