ԿԲ․ Եկամտահարկի վերադարձի դիմում չի ստացվում ներկայացնել ծրագրային խնդրի պատճառով

ԿԲ․ Եկամտահարկի վերադարձի դիմում չի ստացվում ներկայացնել ծրագրային խնդրի պատճառով

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիներն արդեն մի քանի օր է` չեն կարողանում ներկայացնել եկամտահարկի վերադարձի դիմում ծրագրային խնդրի պատճառով։ Այդ մասին հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ծրագրային թարմացումներ են իրականցվում, և խնդիրը դրա հետ է կապված։ Ոչ մի ինֆորմացիայի կորուստ չի եղել»,– հայտնել են ԿԲ–ից։

ԿԲ-ում հստակ չեն նշում, թե երբ կլուծվի խնդիրը, ասելով` հնարավորինս մոտ ժամկետում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---