WCIT-ն՝ ՏՏ համաշխարհային համաժողովը, կրկին ՀՀ-ում կանցկացվի![]() 21 հուլիսի 2023 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կանցկացվի Երևանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Համաժողովը Երևանում էր հյուրընկալվել նաև 2019 թվականին: «Եվս մեկ մեծ իրադարձություն գալիս է Հայաստան: Ուզում եմ տեղեկացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ն 2024 թվականին կհյուրընկալվի մայրաքաղաք Երևանում: Հիշեցնեմ, որ համաշխարհային այս մեծ իրադարձությունը Երևանը հյուրընկալել էր նաև 2019 թվականին»,-ասվում է գրառման մեջ։ Երևանում 2019-ի հոկտեմբերի 6-9-ը կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովին մասնակիցներ են եղել ավելի քան 70 երկրից։ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվել է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» կարգախոսի ներքո։ WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից էին Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ WCIT-2019-ի մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |