ՀՀ-ն կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև![]() 24 հուլիսի 2023 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայկական ընկերությունը վրացական Բաթումի և ռուսական Նովոռոսիյսկի միջև կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Հայաստանից Ռուսաստան բեռների փոխադրման ամբողջ մուլտիմոդալ գործընթացում ծովային փոխադրումը սուբսիդավորում է երկրի ղեկավարությունը։ Այս մասին ասել է C&M International տրանսպորտային ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ 2023-ի ապրիլին հաջողությամբ փորձնական բեռնափոխադրումներ են իրականացվել Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի Բաթում և հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակից ի վեր նշված երթուղով փոխադրումները դարձել են կանոնավոր։ Բաթում-Նովոռոսիյսկ անցումը տևում է 18-22 ժամ: Անհրաժեշտության դեպքում նավը կարող է ավելի արագ (առանց վառելիքը խնայելու) կամ ավելի դանդաղ ընթանալ, տարբերությունը 2-3 ժամ կլինի: Նովոռոսիյսկում բեռնաթափումը 8-12 ժամ է տևում: Կարգավորված, համակարգված աշխատանքի դեպքում այդ երթուղով Երևանից Մոսկվա բեռների մատակարարումները 5-7 օր է տևում։ Նավի վարձակալությունը փոխադրողների համար անվճար է, քանի որ ծովային ճանապարհը սուբսիդավորում է պետությունը։ Բեռնափոխադրողները վճարում են միայն Հայաստանից Բաթում և Նովոռոսիյսկից ՌԴ այլ քաղաքներ ցամաքային փոխադրման համար: «Ցամաքային բեռնափոխադրումների արժեքը կախված է քաշից, բեռի տեսակից։ Միասնական թիվ չկա, յուրաքանչյուր բեռ անհատական է»,-ասել է Իլոյանը։ Նավը նախատեսված է 520 TEU-ի համար (մեկ TEU-ն համարժեք է 20 ոտնաչափ երկարությամբ ստանդարտ կոնտեյների ծավալին (մոտ 12 տոննա. խմբ.): Իլոյանը նշել է, որ նավի ծանրաբեռնվածությունը տարբեր է լինում` կախված ուղերթից, նայած, թե բեռների տերերը որքան արագ են հասցրել ձևակերպել փաստաթղթերը, և մի շարք այլ գործոններից: Ծանրաբեռնվածությունը տատանվում է 20-70%-ի միջակայքում։ Այժմ այս ճանապարհը հիմնականում օգտագործվում է արդյունաբերական բեռների տեղափոխման համար, սակայն լինում է նաև սննդամթերք, խմիչք։ Վերջերս հայտեր են լինում նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների փոխադրման համար։ Կոնտեյներային նավը ամենաունիվերսալ տրանսպորտն է, կարող է տարբեր տեսակի բեռներ տեղափոխել՝ ցանկացած բան: Այս երթուղու գլխավոր նպատակն է օգնել հայ բեռնափոխադրողներին բեռնափոխադրումների կայունության ապահովման առումով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |