Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը![]() 3 օգոստոսի 2023 - 10:09 AMT PanARMENIAN.Net - «Յուքոմ» ՓԲԸ-ն դադարեցնում է կնիք դնելու գործընթացն Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռևս 2012 թվականին կատարված փոփոխությունները և «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ընկերությունների կողմից կլոր կնիք ունենալու պարտադիր պահանջը։ «Պաշտոնապես հայտարարում ենք կնիքի օգտագործման դադարեցման մասին և վստահեցնում մեր բոլոր գործընկերներին, որ սա որևէ կերպ չի անդրադառնա Ucom-ի հետ իրենց գործակցության վրա», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |