Ադրբեջանն օգոստոսի 8-ին պետք է ՄԻԵԴ-ին Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություն տրամադրի

Ադրբեջանն օգոստոսի 8-ին պետք է ՄԻԵԴ-ին Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություն տրամադրի

PanARMENIAN.Net - Ադրբեջանն օգոստոսի 8-ին պետք է Ստրասբուրգի դատարանին տեղեկություններ տրամադրի Հակարիի անցակետում ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի, պահման պայմանների ու հնարավոր վերադարձի մասին։

«Հնարավոր վերադարձ՝ էդ կետն է ինձ հետաքրքրում, թեպետ ինչի՞՝ հնարավոր, պիտի լինի վերադարձ», - ասել է Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնում է «Ազատությունը»։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Խաչատրյանն առևանգվել էր Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---