Ֆիդանը խոստովանել է՝ 44-օրյայում թուրքեր են զոհվել

Ֆիդանը խոստովանել է՝ 44-օրյայում թուրքեր են զոհվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

Ինչպես հայտնում է «Հրապարակը» TRT Haber-ին հղումով՝ ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզությունը 13 տարի ղեկավարած Ֆիդանին պարգևատրել էր պետծառայության համար մեդալով:

Վերջինս պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ մեդալը ստանում է Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Էրդողանի հրամանները կատարելու ընթացքում զոհված ընկերների անունից:

Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։

Այս տարվա ապրիլին նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն առաջին անգամ է, որ թուրքական կողմը խոսում է արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իր զինվորականների մահվան մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---