«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգոստոսի 11-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման դիմումը։ Այդ մասին հայտնում է 24News-ը՝ քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանին հղումով։
ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին 20-յակը հետևյալն է.
1. Ավինյան Տիգրան
2. Փամբուխչյան Արմեն
3. Վարդանյան Նուարդ
4. Հովհաննիսյան Լևոն
5. Գրիգորյան Սուրեն
6. Խաչատրյան Մարգարիտ
7. Գալջյան Արմեն
8. Իսպիրյան Արթուր
9. Քերոբյան Դիանա
10. Հայրապետյան Վահագն
11. Բադալյան Ալեքսանդր
12. Հովակիմյան Տաթև
13. Թոխյան Մարատ
14. Միրզոյան Հայկ
15. Երեմյան Ռուզաննա
16. Կիրակոսյան Վլադիմիր
17. Բաբաջանյան Արման
18. Աղաջանյան Զարուհի
19. Հարությունյան Արման
20. Մանուկյան Նարեկ
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրացուցակներով։ Քաղուժերը մինչև օգոստոսի 13-ը փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ ունեն։ Քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին ու կտևի 24 օր։