Մարուքյան. Ստեփանակերտը պետք է իր տեսլականով ներկայանա Բաքվի հետ բանակցություններին

Մարուքյան. Ստեփանակերտը պետք է իր տեսլականով ներկայանա Բաքվի հետ բանակցություններին

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին։

Նա ասել է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բանաձևը միջազգային մեխանիզմ է, որն ինքնին արդեն երաշխիք կլինի երկխոսության, Լեռնային Ղարաբաղի անվտանգության իմաստով, հայտնում է Aysor.am-ը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրակարգին, այո՛, իրենց հայտարարած օրակարգն ինտեգրացիան է: Այդ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղն ունի իր օրակարգը և իր օրակարգով է ներկայանալու: Հիմա մենք անդադար քննարկում ենք Ադրբեջանի օրակարգը:

Մենք պետք է խոսենք մեր օրակարգից, իրավունքների և անվտանգության մեր փաթեթը, մեր տեսլականը պատրաստենք: Խոսքը Հայաստանի մասին չէ, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է այդ տեսլականն ունենան։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Երևանի ժամանակով այն կմեկնարկի ժամը 23:00-ին։ Նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---