Հրապարակվել է Արցախին առաջարկված Լավրովի փաստաթուղթը

Հրապարակվել է Արցախին առաջարկված Լավրովի փաստաթուղթը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկը, որը ներկայացվել էր հուլիսի 25-ին։

«Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին…Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…

Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները…Սպասենք…»,-ասվում է գրառման մեջ։

Փաստաթղթի 2-րդ կետով պետք է բացառվի նախկին «ԼՂԻՄ հայ բնակչության բռնի/ոչ կամավոր վերաբնակեցումը նրա կոմպակտ բնակության վայրից»։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Երևանի ժամանակով այն կմեկնարկի ժամը 23:00-ին։ Նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---