Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել էր կեսգիշերին, հայտնում է Panorama.am-ը։

Արմեն Աշոտյանը 2023թ․ hունիսի 15-ին ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---