Ադրբեջանի զինուժը կրակել է Սարուշենում աշխատող կոմբայնի վրա, խախտել հրադադարը Մարտակերտում

Ադրբեջանի զինուժը կրակել է Սարուշենում աշխատող կոմբայնի վրա, խախտել հրադադարը Մարտակերտում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 16- ին՝ ժամը 22:10-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը։

Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---