Փաշինյան․ Միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի արգելափակման մասին բարձրաձայնված է

Փաշինյան․ Միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի արգելափակման մասին բարձրաձայնված է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 17-ի նիստում ամփոփել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ին հրատապ քննարկումը։

Նա նշել է` կարելի է արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանքցի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է, հայտնում է «Հետքը»։

1.Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվել է Լաչինի միջանցքի փակ լինելը։ «Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,- նշեց վարչապետը։

2.ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգմնաժամի առկայությունը, և այն, որ ԼՂ 120,000 բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

3. Ընդգծվել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների 2 ոււղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Ըստ նրա՝ միջազգային հանրության կողմից նաև հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

«Իհարկե, այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ, և 22 բեռնատար մոտ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը, մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է։

Միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի Զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։

Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից` թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիրտարկել։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրեբջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակում։

«ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ելույթի ավարտին կրկին շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: Դեռ պարզ չէ՝ արդյոք հայտարարություն կամ բանաձև կընդունվի քննարկումների արդյունքում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---