17 օգոստոսի 2023 - 12:59 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

«Բաքվի հաղորդագրությունը, թե իբր երեկ ժամը 23:25-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։