ՀՀ քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց

ՀՀ քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունն ընդունել է միաձայն, հայտնում է Sputnik Արմենիան։

Այժմ նման տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության պետական ծառայություն, իսկ արտերկրում գտնվելու դեպքում՝ ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն: Հայաստանն աշխարհի 42 երկրում ունի 10 հյուպատոսություն և 46 դեսպանություն, սակայն դրանք միշտ չէ, որ հասանելի են օտարերկրյա քաղաքացիներին։

Բացի այդ, խոշոր երկրներում (օրինակ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում) մոտակա հյուպատոսություն հասնելու համար երբեմն պետք է անցնել հարյուրավոր կիլոմետրեր. նման դեպքերում հաճախ հայտնվում են անձինք, ովքեր խոստանում են միջնորդել այդ ծառայությունները ստանալու համար՝ որոշակի վճարի դիմաց։ Որոշ դեպքերում միջնորդներին դիմում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ստանալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք, օրինակ՝ թաքցնել ՀՀ քաղաքացիությունը (այնպիսի երկրի քաղաքացիություն ստանալիս, որտեղ երկքաղաքացիություն չի թույլատրվում)։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---