S&P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշը, սահմանել «կայուն» հեռանկար![]() 31 օգոստոսի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի թողարկողի երկարաժամկետ վարկանիշը սահմանելով այն BB-, իսկ հեռանկարը՝ «կայուն»: Միևնույն ժամանակ, գործակալությունը հաստատել է բանկի՝` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը: Այս փոփոխությունը հաջորդել է Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Ըստ S&P գործակալության՝ Ամերիաբանկի վարկանիշներն այլևս սահմանափակված չեն սուվերենի վարկունակությամբ և այժմ համապատասխանում են սեփական վարկարժանության BB- գնահատականին: Նշվում է, որ Ամերիաբանկն ունի մեծ հնարավորություն՝ պահպանելու իր առաջատար դիրքը Հայաստանում (այն ամենախոշոր վարկային հաստատությունն է շուկայում՝ 2023թ. հունիսի 30-ի դրությամբ շուկայի շուրջ 19% մասնաբաժնով)` օգտագործելով իր թվային կապուղիները և ավելի դիվերսիֆիկացնելով մանրածախ և ՓՄՁ պորտֆելները: S&P-ն նաև ակնկալում է, որ ներքին կապիտալի ստեղծման բարձր ցուցանիշների շնորհիվ առաջիկա տարիներին Ամերիաբանկը կպահպանի կապիտալի համարժեքության բավարար մակարդակ: Կայուն հեռանկարն արտացոլում է գործակալության այն տեսակետը, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Ամերիաբանկը կպահպանի իր առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում և կկառավարի վարկավորման ակնկալվող բարձր աճը՝ միաժամանակ պահպանելով կապիտալի կայուն բուֆերները: Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |