Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում![]() 31 օգոստոսի 2023 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հարցը ներառվել է Իսպանիայում մեկնարկած հանդիպման օրակարգում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։ Նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքն ազատ պետք է լինի հումանիտար օգնության համար», գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք Ֆրանսիայի մեր գործընկերոջ հետ օրակարգում ներառել ենք նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է»,– ասել է Բերբոնքը։ Նախարարը նշել է, որ էլեկտրականությունը հասու է միայն փոքր չափով։ «Ուստի, մենք դիմում ենք Ադրբեջանին և ՌԴ–ին կոչով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ իրեն հարկավոր է կյանքի համար, Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի հումանիտար օգնության համար»,–ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Բերբոքն ասել է նաև, որ արդեն մի քանի օր է կարծիքների փոխանակում է անցկացնում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու համար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնություն։ Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։ Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |