Արցախի ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետը քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետը քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որոնք Ֆրանսիայից Արցախ ուղարկվող հումանիտար բեռն էին ուղեկցում, իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Արցախի ԱԳ նախարարը և Փարիզի քաղաքապետը քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր։

«Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները:

Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Կոռնիձորում։ Պատվիրակության կազմում են եղել Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---