ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներ կանցկացվեն![]() 1 սեպտեմբերի 2023 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում սեպտեմբերի 6-ին լսումներ են անցկացվելու Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակել է իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում» և ընդգծել, որ Ցեղասպանության կոնվենցիաներով բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Լսումների ժամանակ Օկամպոն ներկայացնելու է իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կառավարության մտադրության վերաբերյալ։ Լսումները բաց են լինելու Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի վերաբերյալ լսումներ էին անցկացվել։ Ավելի վաղ հայկական կողմի խնդրանքով Օկամպոն իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին: Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |