Փաշինյանի այցից առաջ ստուգել են նաև դպրոցականների պայուսակները

Փաշինյանի այցից առաջ ստուգել են նաև դպրոցականների պայուսակները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էր Մուրացանի անվան թիվ 18 դպրոց։ Նրա այցին ընդառաջ դպրոցում և դրա հարակից տարածքում անվտանգային խստացված միջոցառումներ էին։

Վարչապետի անվտանգության աշխատակիցները ստուգել են անգամ դպրոցականնների պայուսակները, իսկ ավտոշարասյունը կայանել հենց կանգառում՝ ավելի քան կես ժամ թույլ չտալով, որ հանրային տրանսպորտը կարողանա կանգառ իրականացնել, հայտնում է Factor.am-ը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---