Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ![]() 1 սեպտեմբերի 2023 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն ՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Հրաժարական տալու իր որոշման մասին Հարությունյանը հայտնել էր օգոստոսի 31–ին ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել էր, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ։ Նա հավելել է, որ դա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից: Հարությունյանն օգոստոսի 31–ին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |