Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1–ին Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այդ մասին հայտնել են գործադիրի լրատվականից՝ մանրամասներ չփոխանցելով, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նշվում է՝ պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

Ազգային ժողովի նախագահի խոսնակի փոխանցմամբ, նախագիծը ստացել են, այն, սակայն, դեռ չի հրապարակվել, ըստ նրա՝ կհրապարակվի մինչև օրվա ավարտը։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի սովորական ընթացակարգով. սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հռոմի ստատուտը կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դրանից հետո՝ խորհրդարանի լիագումար նիստում։

2023–ի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:

Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։ Արշակյանը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ կայացված որոշումը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---